«Իսկ արդյոք իրատեսակա՞ն է խաղաղությունը,- ինքն իրեն հարց տվեց Փաշինյանը և պատասխանեց,- այո՛, հնարավոր է, բայց նաև պիտի հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունները կբերեն «գոնե տեսանելի առաջընթացի»։ Այդ մասին նա հայտարարել է Շուշիում ընթացող համաժողովի ժամանակ։
Թուրքիան իր օդային սահմանը փակել է հայկական ավիաընկերությունների այն ինքնաթիռների համար, որոնք թռիչքներ են իրականացնում երրորդ երկրներ։ Այդ մասին NTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից հարցազրույց է տվել РБК հեռուստաընկերության «Что Это Значит?» ծրագրին:
Մինչ այդ տեղի են ունեցել Միրզոյան-Բլինքեն, Միրզոյան-Բայրամով հանդիպումները։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների գլխավորած պատվիրակությունները ժամանել են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ այսօր՝ մայիսի 1-ին նախատեսված են մի շարք բանակցություններ, այդ թվում Միրզոյան-Բլինքեն-Բայրամով մակարդակով։
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է մասնավոր տրանսպորտի համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը և մտահոգություն հայտնել այնտեղ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղակայման վերաբերյալ։
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Մոսկվան խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թվի աճով։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։